Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ծառուկյանն առաջին փորձությունը չանցավ

Ծառուկյանն առաջին փորձությունը չանցավ
19.05.2017 | 01:02

Երեկ Գագիկ Ծառուկյանը կրկնել է վերջերս անընդհատ իրեն «փրկող» հայտարարությունը` եթե իշխանություն չենք, ուրեմն ընդդիմություն ենք: Ինչ չափորոշիչով է ԲՀԿ ղեկավարը որոշում, որ ինքը իշխանություն չէ. պաշտոններ չունենալո՞վ, իշխանական լծակներին չտիրապետելո՞վ: Այլ խոսքով, եթե պաշտոն չունեն, ուրեմն ընդդիմություն են: Բայց չէ՞ որ մնացած բոլոր հարցերում նրանք վարվում են ճիշտ այնպես, ինչպես իշխանությունը:
Ասվածի լավագույն ապացույցը երեկվա նիստն էր:

Առաջին իսկ քվեարկության ժամանակ երևաց, որ «Ծառուկյան» դաշինքից ընդդիմություն չի ստացվի: Նախ` լինելով երկրորդ ուժն ԱԺ-ում, նրանք չփորձեցին գոնե ձևական ցույց տալ, որ ընդդիմության շահերն են սպասարկում: Ինչու ձևակա՞ն, որովհետև բոլորին էլ պարզ էր, որ ԱԺ խոսնակ կդառնա Արա Բաբլոյանը, քանի որ խորհրդարանում ՀՀԿ-ն է մեծամասնություն, դրան գումարած` ունի նաև կոալիցիոն գործընկեր ի դեմս ՀՅԴ-ի: Ասել է` քվեարկությունն արդեն կանխորոշված էր, բայց նույնիսկ այս պարագայում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ոչ թե Էդմոն Մարուքյանին ընտրեցին, այլ Արա Բաբլոյանին:


Այսքանից հետո ո՞վ կհավատա, որ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան է բերել ընդդիմադիր ուժ, կամ էլ ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել, եթե այս խմբակցության քվեարկությունները հօգուտ իշխանության են:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1708

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ